ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Կգան զտարյուն ընդդիմադիրները. Դավիթ Սարգսյան

Կգան զտարյուն ընդդիմադիրները. Դավիթ Սարգսյան
17.08.2022 | 07:25

Երբ դիմադրությունը հեղափոխական դառնա, երբ, օձի խայթոցին ի պատասխան, կհասկանաս, որ պիտի ճզմես նրան, երբ ճառեր և միջազգային օրենքներ մեջբերելուց հետո կմորթվես դրանց մարդասեր հեղինակների ձեռամբ, հոգեվարքիդ մեջ հայի վերջին խելքը կհուշի՝ օձերին և հրեշավոր վիժվածքներին բանավոր չեն վերաբերվում, այլ կոնկրետ գործով:


Երբ կհասկանաս, որ սահմանադրությունը թուղթ է, իսկ քեզ մորթում են ոչ թե օրենքի ուժով, այլ ուժի իրավունքով, և հեղափոխությունը սահմանադրորեն չէ ՝ կգան, մահվան գոտին կապած, կգան առանց ամպագոռգոռ ճառերի և խոստումների զտարյուն ընդդիմադիրները, հանց պարզ ու հասարակ քաղաքացի՝ ռամիկ, բանվոր, հողագործ հայրենյաց նվիրյալներ ու կթքեն քաղաքակրթության քողով քողարկված գրագետ խաղացող տականքի դեմքին:
Եվ այլևս չեն լինի դավաճանների հրովարտակներով հերոսացվող հերոսներ ու գերիներ:

Դիտվել է՝ 10386

Մեկնաբանություններ